Հասցե:

Երևան,
Արին Բերդի 5,
Համար 1

Հեռախոս:

094 01 71 01
091 48 54 41

info@dikond.am

Flag Counter

YOUTUBE

Կորիզ.
Բուսական
յուղերի
թագուհի

Հին հունական և
հայկական լեգենդներում և
աստվածաշնչում
հիշատակվում է, որ
խաղողը եղել է
առաջին բուսա-
տեսակներից,
որ աստված ստեղծել է
սննդի համար:
Այսպես. Պտտվելով
Մեծ Հայքի
երկրներում, Կիլիկիայում
հասնելով Կոռիկում
լեռան ստորոտը
Նոյը հանդիպում
է իր այծին հզորա-
ցած և մի տե-
սակ ավելի ակտիվ,
քան երբ ինքը
նրան բաց է թողել
տապանից ջրհեղն
ավարտվե-
լուց հետո: Բո-
լոր կենդանիները
բողոքում էին
այծից, որ նա
նրանց օր ու արև
չի տալիս: Բողոքում
էին անգամ վագրերն
ու առյուծները:
Նոյը պարզում
է, որ այծն ամեն
օր խաղողի
կորիզ է ուտում,
որն էլ նրան
այդպես
ուժեղ և խիզախ
է դարձրել:
Տեսնելով այդ
Նոյը տնկում է
խաղողի վազեր,
աճեցնում խաղող, որի
հյութից գինի,
իսկ կորիզներից
յուղ էր ստանում:
Նա խորհուրդ էր տալիս
բոլորին օրական 21
հատ խողողի կորիզ ու
տել… և նաև օգտագործել
այդ կորիզի
յուղը:

Կիրառություն
Ի տարբերություն ռաֆինացված յուղերի, յուղին անհամ և մաքուր տեսք տալու նպատակով օգտագործում են բարձր ջերմաստիճանային ռեժիմներ, բազմատեսակ քիմիական նյութեր, ներկրվում են արտասահմանից, “ԿՈՐԻԶ” խաղողի կորիզի յուղը ստացվում է սառը մամլմամբ: Սա նշանակում է, որ այն ստացվում է առավելագույնը մինչև +30oC պայմաններում չվնասելով որևէ դրական կոմպոնենտ, կատարվում է միմիայն մեխանիկական ֆիլտրում պահպանելով բոլոր վիտամինները, անտիօքսիդանտները, և այն բոլոր առողջական հատկանիշները, որոնք վերագրված են այս տեսակ յուղերին: Այս յուղի ամենաառաջին առավելությունը ռաֆինացված յուղերի հանդեպ հենց նրա էկոլոգիական մաքրության մեջ է: Արևմտյան չափանիշներով այն համարվում է Էքստրա-Վիրջին (Extra-Virgine) բուսական յուղ: Առավել մանրամասը կարելի է կարդալ Wikipedia-ում և այլ համացանցային կայքերում` օգտագործելով Google փնտրման էլեկտրաոնային գործիքը:

Խաղողակորիզի յուղը իրավամբ համարվում է առողջության, գեղեցկության և երիտասարդության դեղատոմս: Նրա բազմապիսի հատկանիշներից կարելի է թվարկել հետևյալը. Նրանում հայտնաբերված է հզոր հակաօքսիդանտ “flavonoid 'oligomeric procyanidin”, որը 50 անգամ ավելի ուժեղ է քան C և E վիտամինները: Այս կոմպոնենտը համարվում է ամենալավագույն միջոցը բջիջները և հյուսվածքները քայքայող ազատ ռադիկալների դեմ պայքարելու համար: Այն խթանում է սրտի սրտերակային համակարգի գործունեության լավացմանը նվազեցնելով LDL (վատ խոլեստերին) մակարդակի նվազեցմանը: Այս յուղը կարող է ավելացնի լավ խոլեստերինի HDL (լավ խոլեստերին) մակարդակի բարձրացմանը, որը նվազեցնում է կորոնար հիվանդությունների առաջացման ռիսկերը, կանխարգելելով տրոմբոզների գոյացումը` արյունատար անոթները պահելով մաքուր վիճակում, պարունակելով ֆիզիոլոգիական ակտիվ ինգրեդիենտներ ինչպիսիքն են ճարպեր լուծող A, D, E, C, K վիտամիններ, բետա-կարոտին և խաղողակորիզի պոլիֆենոլ: Ճարպը վատ բառ չէ, դա մի կենսական սննդատեսակ է, որ ապահովում է կլանելու լուծվող վիտամինները և հանդես է գալիս որպես էներգիայի աղբյուր: Համենայն դեպս բոլոր ճարպերը միատեսակ չեն: Ճարպերի էական մասը մենք ստանում ենք յուղերից:

Իսկ յուղի ընտրության հարցը ձեր ընտրությունն է: ԿՈՐԻԶ-ի էներգետիկ արժեքը կազմում է 898 կկալորիա, որը բավական բարձր ցուցանիշ է համանման յուղերի համեմատությամբ: Այս յուղը պարունակում է լինոլեիկ թթու, որը համարվում է չհագեցված ճարպ, որն էլ լավ միջոց է դիաբետի դեմ պայքարելու համար: Պարունակելով ֆիզիոլոգիական ակտիվ ինգրեդիենտներ ինչպիսիքն են ճարպեր լուծող A, D, E, C, K վիտամիններ և խաղողակորիզի պոլիֆենոլ: Այս յուղը օգնում է վերականգնելու վնասված արյան կապիլյար անոթները, որն էլ իր հերթին օգնում է բարելավելու արյան շրջանառությունը և ընդհանրապես սրտի աշխատանքը: Խաղողակորիզի յուղը ունի հակաբորբոքիչ հատկություն, որն օգնում է թուլացնելու արտրիտով պայմանավորված ցավերը: Անգամ ռևմատիկ արտրիտի դեպքում էականորեն նվազեցնելով եղած ցավերը:

Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ այս յուղը էֆֆեկտիվ միջոց է պայքարելու և բուժելու երիկամային հիվանդության, պրոստատի, աստմատիկ և ալերգիկ հիվանդությունների, դերմատիտ, էկզեմա և այլ հիվանդությունների դեմ: Նրանում պարունակող անտիօքսիդանտները օգնում են կանխարգելելու ուռուցքների գոյացմանը: Այս յուղը պարունակում է Օմեգա-3, Օմեգա-6 և Օմեգա-9 ճարպաթթուները, որոնք էլ հանդիսանում են սրտային հիվանդությունների դեմ պայքարելու և օրգանիզմի բիոլոգիական վիճակը ակտիվացնելու հարցում: Պարունակում է E վիտամինի բարձր մակարդակ, որը ճարպերի լուծող հակաօքսիդանտ է: Այն օգնում է կանխարգելելու մեմբրանային բջիջների վնասումը:

Օգնում է իմմունային համակարգին ապահովելու արյան շրջանառության նորմալ վիճակ: Ցանկացած վիրահատումներից հետո օգնում էառողջության վերականգնում ավելի լավ քան ցանկացած դեղորայք: Համարվում է մանյուալ թերապիայի հզոր միջոց: Բնականորեն պարունակում է աստրինգենտ, որը ձգում է թարմացնում է մաշկը և ապահովում անհրաժեշտ խոնավություն:Կանխարգելում է մաշկի գրգռումները, էկզեման, էֆֆեկտիվ միջոց է արևայրուկից վնասված մաշկը վերականգնելու համար: Մաշկի խնամք Խաղողակորիզի յուղից են պատրաստում բազմաթիվ քսուկներ, լոսիոններ, կրեմներ, մերսման յուղեր, դիմահարդարման էքստրատներ, մազերի խնամքի և նորմալ աճի ապահովման քսուկներ և այլը: Շորհիվ հակաօքսիդանտների այն նվազեցնում է մաշկի ծերացումը պայքարելով ազատ ռադիկալների դեմ: Յուղի մշատական օգտագործումը դեմքի և ընդհանրապես մաշկի խնամքը նպատակով ապահովում է անհրաժեշտ թարմություն, հարթ և երիտասարդ տեսք վերացնելով կամ նվազագույնի հասցնելով դեմքի մաշկի տարիքային կնճիռները:

Աղցաններ և կերակուրներ Խաղողակորիզի յուղը կարելի է օգտագործել այն բոլոր դեպքերում երբ օգտագործվում է ձիթապտղի յուղ: Ավելին, շնորհիվ իր նուրբ, միաժամանակ անծանոթ և յուրահատուկ համի անգերազանցելի է համարվում աղցաններ պատրաստելու համար: Օգտագործման սկզբնական շրջանում անծանոթ համը որոշ տանտիրուհիների մոտ տարակուսանք է առաջացնում, սակայն շատ շուտով այն վեր է ածվում իսկական գուրմանական հակվածության: Օգտագործվում նաև տապականեր պատրաստելու համար: Այս դեպքում յուղը պետք է օգտագործել չափավոր և մեղմ ջերմաստիճանային ռեժիմում, անգամ չնայած որ բոլոր բուսական յուղերի համեմատությամբ այն ունի ամենաբարձր այրման ջերմաստիճանը: Արևմուտքում և հատկապես ԱՄՆ-ում լայնորեն օգտագործվում է նաև բովված և աղացած խաղողի կորիզը նաև թեյ և այլ տաք ըմպելիքներ պատրաստելու համար: Բավական նրբաճաշակ և անակնկալ ըմպելիք է ստացվում երբ հավասարապես խառնվում են խաղողի կորիզի փոշին և կոֆեն: